211652_close_icon
views-count2106 դիտում article-date 10:12 24-05-2014

ՕԵԿ–ականները Ագրարային համալսարանի ռեկտորին խնդրել են բուհի հարակից ավտոտնակները հատկացնել իրենց․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եղբայր՝ Արմեն Բաղդասարյանն ու ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը գնացել են Երևանի Ագրարային համալսարան: Մեր տեղեկություններով՝ նրանք հանդիպել են համալսարանի ռեկտորի հետ և խնդրել՝ համալսարանի հարակից ավտոտնակները հատկացնել իրենց, քանի որ այնտեղ ինչ-որ բան են ցանկանում կառուցել: Թե որքանով է նրանց հաջողվել իրականացնել ցանկալի ծրագիրը, «Ժողովուրդ»–ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից: «Նման բան չի եղել, նույնիսկ Արմեն Բաղդասարյանը Հայաստանում չէ: Ուղղակի մեր կուսակցության շենքի հարակից տարածքում ունենք նիստերի դահլիճ, որը կպած է շենքին։ Ընդամենն այդ դահլիճի վերակառուցումն Է տեղի ունենալու»,–վստահեցրել է մամլո խոսնակը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր