30358 դիտում
12:10 26-09-2015
Որտեղի՞ց էին հակառակորդի կողմից երեկ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված 4 զինծառայողները, որոնց կորուստը սգում է ամբողջ հայությունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հակառակորդի կողմից երեկ՝ սեպտեմբերի 25-ին սպանված 4 զինծառայողներից Նորայր Խաչատրյանը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքից էր, Ռոբերտ Մկրտչյանը՝ Երեւանի Արցախի փողոցից, Կարեն Շահինյանը՝ Աբովյան քաղաքից, Հարութ Հակոբյանն էլ Արարատի մարզի Ավշար գյուղից։
Նշենք, որ 16 զինծառայող էլ վիրավորվել է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ` Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նմանատիպ նյութեր
38182 դիտում
12:28 13-11-2015
Նոր մանրամասներ հակառակորդի կրակոցներից զոհված 2 զինծառայողների մասին. որտեղի՞ց էին զոհված հերթական հերոսները
Այս բաժնից
664 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին