211652_close_icon
views-count1282 դիտում article-date 18:05 30-07-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Ջոն Հեֆերնին. տեսանյութ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Դեսպան Հեֆերնը ողջունել և շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և երկուստեք արգասաբեր համագործակցության հույս հայտնել: Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով այցի և շնորհավորանքների համար, նշել է. «ԱՄՆ կառավարության հետ, ի դեմս դեսպանության, ՀՀ բնապահպանության նախարարությունը մշտապես արդյունավետ համագործակցային հարաբերություններ է ունեցել և հույս ունեմ, որ այսուհետ ևս այս հարաբերությունները շարունակական կլինեն և կունենանք դրական նոր ձեռքբերումներ››:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր