211652_close_icon
views-count1197 դիտում article-date 11:36 27-06-2014

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին. տեսանյութ

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Դեսպանը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարար նշանակվելու առթիվ, փոխանցել ԻԻՀ բնապահպանական կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարի շնորհավորանքները և նշել. «Համոզված եմ, որ բնապահպանության ոլորտում հայ-իրանական երկարամյա համագործակցության փորձն առավել սերտ կշարունակվի և կխորանա առաջիկայում, քանի որ մենք միայն հարևաններ չենք, մենք հազարամյակների բարեկամություն ունեցող երկրներ ենք»: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել և կառուցողական ընթացք տալ նախկինում ձեռք բերված բանավոր համաձայնություններին: Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` ընդգծել է. «Մենք բարձր ենք գնահատում բարեկամական հիմքերի վրա դրված հայ-իրանական հարաբերությունները և այսուհետ ևս անելու ենք ամեն ինչ համատեղ սկսած ծրագրերը բարեհաջող ավարտին հասցնելու և նորերն իրականացնելու ուղղությամբ»: Հանդիպման կողմերը քննարկել են համատեղ իրականացվող բնապահպանական ծրագրերի ընթացքը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր