1402 դիտում
19:51 18-09-2014
ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ Կովկասյան ծրագրերի ղեկավար Վիտալի Կովալյովին
ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ Կովկասյան ծրագրերի ղեկավար Վիտալի Կովալյովին և NABU հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանին:
Վիտալի Կովալյովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շնորհավորելով Արամայիս Գրիգորյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, հույս է հայտնել, որ ՀՀ Բնապահպանության նախարարության և NABU-ի երկարամյա համագործակցությունը կշարունակվի առաջիկայում ևս:
Նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ իր հերթին կարևորել է երկու կառույցների երկարամյա սերտ համագործակցությունը և այն, որ NABU-ի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Հայաստանում, ինչը փաստում է, որ առաջիկայում ևս կողմերի համագործակցությունը կլինի բավականին ակտիվ, իսկ արդյունքներն առավել շոշափելի: Կողմերը քննարկել են Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների խնայողության, դրանց արդյունավետ շահագործման և կառավարման ավտոմատ համակարգի անցման շրջանակներում համատեղ ծրագրեր ձեռնարկելու, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման հնարավորություններն ընդլայնելու և այդ տարածքների կառավարումն առավել արդյունավետ և ժամանակակից դարձնելու հարցերը և պատրաստակամություն հայտնել այս ուղղություններով մոտ ապագայում հանդիպել արդեն կոնկրետ նախագծային քննարկումների իրականացնելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1071 դիտում
17:28 30-10-2014
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության գրասենյակի գործադիր տնօրենին
Այս բաժնից
766 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
595 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1150 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից