7872 դիտում
14:09 28-07-2014
Ավտովթար՝ Երևանի քաղաքապետարանի մոտ. BYD-ը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած Opel մակնիշի 54 MԼ 444 համարանիշի և 42-ամյա Հրաչյա Մեսրոպյանի վարած BYD մակնիշի Տ4137 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով BYD-ը գլխիվայր շրջվել է:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Նախնական տվյալներով՝ Opel մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 500 000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 56.000 դրամ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+