Կադիրովն արգելել է Բարաք Օբամայի և Քեթրին Էշթոնի մուտքը Չեչնիա
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը ստեղծել է պատժամիջոցների սեփական ցուցակը, որում ընդգրկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Եվրչամիության ներկայիս ողջ բարձրաստիճան ղեկավարությանը:
«Այսօր ես որոշում կայացրի պատժամիջոցների մի ցուցակ կազմել և նրանում ներառել ԱՄն-ի նախագահ Բարաք Օբաման, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին: Ես հրամահգել եմ սառեցնել նրանց բանկային հաշիվները և ցանկացած ակտիվ: Հուլիսի 27-ին սկսած արգելվում է նրանց մուտքը Չեչնիայի Հանրապետություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադիրովը: