Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը կհանդիպի Բարաք Օբամայի հետ
2014 թվականի աշխարհի առաջնությունից առաջ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները կհանդիպեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Երկուշաբթի օրը Վիսենտե Դել Բոսկեի սաները ուղևորվել են Վաշինգտոն, որտեղ կանցկացնեն 5 օր: Այդ ընթացքում աշխարհի գործող չեմպիոնները կայցելեն Սպիտակ տուն, ինչպես նաև հունիսի 7-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Սալվադորի ընտրանու հետ: