ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել Քեթրին Էշթոնի հետ
Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնարարակատար Քեթրին Էշթոնի հետ: Այս մասին ԶԼՄ-ներին հաղորդել է ԵՄ մամլո քարտուղար Մայքլ Մանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ժնև 2» կոնֆերանսի նախապատրաստման հարցեր: Ինչպես հայտնի է դարձել, մոտ օրերս Պան Գի Մունը մի շարք երկկողմ հանդիպումներ է նախատեսում, որից հետո նա կմեկնի Մոնտրե, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: