Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 469֊ի
Իսրայելական հատուկ գործողությունների սկզբից ի վեր Գազայի հատվածում գրանցված զոհերի թիվը հասել է 469֊ի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
Ըստ բժիշկների տվյալների՝ իսրայելցի զինվորների կողմից ավիահարձակման հետևանքով զոհվել է ևս 20 մարդ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ էր արել ՄԱԿ֊ի ԱԽ֊ին արտահերթ նիստ անցկացնել։