211652_close_icon
views-count952 դիտում article-date 22:04 13-11-2023

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 11,240-ի, վիրավորներինը՝ 29 հազարի

Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11,2 հազարը, նրանց թվում կա 4,630 երեխա։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ պաղեստինյան անկլավի իշխանությունների մամուլի ծառայությանը հղումով։

«Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11,240-ի, որից 4,630-ը երեխաներ են։ Վիրավորների թիվը հասել է 29 հազարի, որոնց ավելի քան 70%-ը երեխաներ են»,- ասված հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր