Դիվերսանտ Դիլգամ Ասկերովի նոր լուսանկարը մոր գերեզմանի մոտ
[url=http://galatv.am/hy/news/5849086048604/]galatv.am [/url] կայքը գրում է, որ օրերս ձերբակալված դիվերսանտներից Դիլգամ Ասկերովի լուսանկարն է հայտնվել համացանցում: Ըստ կայքի լուսանկարը տարածող օգտատերը պնդում է, որ այն արվել է 1998թ.-ին Քարվաճառի շրջանում Դիլգամի մոր գերեզմանի մոտ:
«Լուսանկարում երեւում է, որ Դիլգամը կեցվածք է ընդունել Բաղդադ Ռզայի գերեզմանաքարի մոտ: Նշվում է, որ Բաղդադ Ռզան նրա մայրն է, ով մահացել էր 1984 թվականին:
Նրանք ժամանակին բնակվել են Քարվաճառի շրջանի Շալպար գյուղում»,-գրում է կայքը: