211652_close_icon
views-count20528 դիտում article-date 23:52 24-03-2022

Ոստիկանությունը՝ Գյումրիում շանը մոր գերեզմանի վրա թաղելու ահազանգի մասին. aravot.am

Aravot.am-ը, հղում տալով իր աղբյուրներին, գրել էր, որ Երևանում բնակվող թոշակառու Մ․Մ․-ն ահազանգել է Շիրակի մարզային ոստիկանություն ու հեռախոսազանգով բողոքել, թե մեկ ամիս առաջ իր քեռու որդին՝ Ա․Գ․-ն, շանը տարել ու թաղել է Գյումրի քաղաքի 2-րդ գերեզմանատանը հուղարկավորված իր մոր գերեզմանի վրա:

Ոստիկանություն ահազանգած կինը նշել էր, որ վատառողջ է, այդ պատճառով  չի կարող ներկայանալ ոստիկանության տարածքային բաժին, սակայն փոխանցել է, որ  մոր գերեզմանի տեղը կարող է ցույց տալ Գյումրիում բնակվող իր մորաքրոջ դուստրը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց մեր այս տեղեկությունը, մանրամասնեց, որ  Երևանում բնակվող Մ․Մ-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ 

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր