43271 դիտում
20:33 18-07-2014
Թուրքի գնդակից չընկած ազատամարտիկը, ով հիվանդանոցում մահացավ, Երևանում դաժան ծեծի էր ենթարկվել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 17-ին Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավոր Սամվել Ուզունյանը բավարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Նորայր Հարությունյանի միջնորդությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ քննիչը միջնորդել էր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Երևան քաղաքի Կարախանյան փողոցի բնակիչներ 31-ամյա Գևորգ Սարգսյանի ու 24-ամյա Սարգիս Ղուկասյանի նկատմամբ:
Վերջիններիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով:
Դատարանը բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և Գ. Սարգսյանը և Ս. Ղուկասյանը տեղափոխվել են Նուբարաշենի բանտ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջիններս հուլիսի 13-ին Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 116 մանկապարտեզի բակում, կնոջ ու երեխաների ներկայությամբ, դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Ձի Վարդան մականվամբ 55-ամյա Վարդան Թումանյանին և նրան թողնելով անօգնական «բորենիների ոհմակի» նման հեռացել են:
Ծեծից հետո Վարդանը մնացել է տանը, որպեսզի տան պայմաններում բուժվի սակայն տևական ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է և շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ մահանում է:
Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության և քննչական բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստանում, որ ծեծողները Բավրա մաքսակետով փորձում են ճողոպրել հանրապետությունից, ինչը ոստիկանների կողմից կասեցվում է և նրանք բերման են ենթարկվում ոստիկանություն:
Ըստ տեղեկությունների վիճաբանության հրահրող հիմնական կազմակերպիչը եղել է Ջունգլ մականվամբ Գ. Սարգսյանի հայրը՝ Բաբկենը, ով մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող վիճաբանության ժամանակ Արցախյան պատերազմում ակտիվ մասնակցություն ունեցած ազատամարտիկին մի քանի անգամ անվանել է թուրք, ինչից զայրացած Վարդանը մի «մուշտի» է տվել նրան և մեկնել մանկապարտեզ, որտեղ մի փոքրիկ անկյունում բնակվում էր իր ընտանիքի անդամների հետ:
Որոշ ժամանակ անց մանկապարտեզը գրոհում են Բաբկենը, Գևորգը, Սարգիսը ու դաժան հաշվեհարդար տեսնում ազատամարտիկի հետ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Սարգիսը աշխարհի կրկնակի չեմպիոն է և նախկինում 3 անգամ եղել է դատապարտված, իսկ Գևորգը Եվրոպայի չեմպիոն, ու այս «վայ» չեմպիոնները ազատամարտիկին անգամ ծեծել են ասֆալտին կիսապառկած ու արնաշաղաղ վիճակում:
Ազատամարտիկի կինը, հարազատները, ովքեր գրեթե ապրում են սոցիալապես անապահով պայմաններում պատրաստվում են դիմել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի մեղավորները արժանի պատիժ ստանան ինչքան էլ նրանց հարազատները թաղամասում բարձրաձայնեն, թե պայծառատես մայրիկի, ով ավելի շատ հայտնի է հեռուստաեթերի «աստղ» գուշակ Անահիտ, շնորհիվ կպլստան դատ ու դատաստանից:
[img]/ups/images/0011442001405707712452405.jpg[/img]
Գևորգ Սարգսյան (քիք-բոքսինգի աշխարհի կրկնակի չեմպիոն)
[img]/ups/images/0021210001405707845355895.jpg[/img]
Սարգիս Ղուկասյան (քիք-բոքսինգի Եվրոպայի չեմպիոն)
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+