211652_close_icon
views-count58914 դիտում article-date 12:50 15-04-2017

Դատարանը Դավիթաշենում ծառերի սպանդ իրականացնող 51-ամյա ՍՊԸ-ի տնօրենին կալանավորեց. նա տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիկլի 14-ին, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթշաեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի միջնորդությունը և որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանքի որոշում է կայացրել 51-ամյա Ալեքսան Սամսոնյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սամսոնյանը, ով կասկածվում է Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Դելֆին» մարզադպրոցի դիմաց 23-ից ավելի հաստաբուն ծառեր հատելու մեջ, տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նա «Սամսոն Սամսոնյան» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/10/1064024/]հայտնել [/url]էինք, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Դավիթաշենի 36/2 հասցեի մոտից ոստիկանության Մաշտոցի բաժին էին բերման ենթարկել 51-ամյա Ալեքսան Սամսոնյանին։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում էր նախօրեին Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» մարզադպրոցի դիմաց, 23 հաստաբուն բարդի հատելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սամսոնյանը «Սամսոն Սամսոնյան» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերը ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։ [b]51-ամյա Ալեքսան Սամսոնյանն է, ով կասկածվում է ծառերի սպանդ իրականացնելու մեջ [/b][img]http://shamshyan.com/ups/images/0137504001492246157868170.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր