55263 դիտում
21:46 16-04-2019
Դատարանը մահվան ելքով վրաերթի հեղինակ, 59–ամյա խմած վարորդին կալանավորեց, ով դատարանից տեղափոխվեց Արմավիրի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գրոծերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Սամվել Սարգսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 13-ին իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում նույն փողոցի բնակիչ, 62-ամյա Արմեն Պետրոսյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ս. Սարգսյանը, ով ավտոմեքենան վարել է խմած, կալանավորվեց և դատարանից տեղափոխվեց Արմավիրի բանտ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/13/1122269/?fbclid=IwAR0ciHbeRfQNzQpu3EtQVcXqrAxSef3TzkVRHMUX1jYNaX8J5QQpXGdHYzI]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 13-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 59-ամյա Սամվել Սարգսյանը՝ իր վարած Mitcubishi Grandis մակնիշի 34 PT 571 համարանիշի ավտոմեքենայով, Ռոստովյան փողոցում վրաերթի էր ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Վարորդը փախուստի չէր դիմել, վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, ՃՈ պետի տեղակալներ Հայկազ Մաթևոսյանի, Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել էր, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում:
[color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12480 դիտում
09:00 27-01-2016
Դատարանը կալանավորեց Երևանում 14-ամյա աղջնակին մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած 55-ամյա վարորդին