211652_close_icon
views-count59455 դիտում article-date 18:24 22-02-2016

Երևանում բնակվող Խաչատրյանների ընտանիքը հերթական անգամ օգնության ձեռք մեկնեց սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փետրվարի 18-ին նյութ էր հրապարակել Արարատի մարզի Այգեստան գյուղում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին, ինչի հետևանքով գյուղի` Շիրակի փողոցի թիվ 5 տանն հարակից անասնագոմում առաջացած հրդեհի հեռևանքով մասամբ այրվել և ամբողջությամբ վնասվել էր սոցիալապես անապահով ընտանիքի միակ ապրուստի միջոց` խոշոր եղջերավոր անասունների համար ամբարած անասնակերը ` մոտ 450 հակ տուկ: Հրապարակումից անմիջապես հետո Երևանում բնակվող Խաչատրյաների ընտանիքը իր օգնության ձեռքը մեկնեց բազմազավակ ընտանիքին` տրամադրելով գումար, որպեսզի նրանք կարողանան գնել անասնակեր: Թե՛ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, թե՛ Այգեստանում բնակվող բազմազավակ ընտանիքի անդամները շնորհակալություն էին հայտնում Խաչատրյանների ընտանիքին, հանաձինս` Կարեն Խաչատրյանին, ով օգնության ձեռք մեկնեց խիստ կարիքավոր ընտանիքին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/18/77415/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 18-ին, խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչություն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այգեստան գյուղի Շիրակի փողոցի թիվ 5 տանը հարակից անասնագոմում: Դեպքի վայր էր ժամանել Արտաշատի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հրամանատար Արմեն Միքայելյանի և հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանը: Պարզվել էր, որ դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել մոտ 450 հակ անասնակերում և գյուղացիների ու հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում, բարեբախտաբար, կրակը չի տարածվել և չի վնասել բնակելի տներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խոտի հակերը պատկանում էին Զավեն Մկրտչյանին, որի ընտանիքը գտնվում է ծայրահեղ սոցիալապես անապահով վիճակում: Ունի 4 անչափահաս երեխա, իսկ ընտանիքը բաղկացած է 8 հոգուց և դա իրենց ապրուստի միջոցն էր, որ վայրկյանների ընթացքում դարձել է ոչ պիտանի: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր