Խամես Ռոդրիգեսը կրկնեց Պելեի նվաճումը
Կոլումբիայի հավաքականի հարձակվող Խամես Ռոդրիգեսը կրկնեց «ֆուտբոլի արքա» Պելեի նվաճումը: 1958 թվականին ի վեր կոլումբիացի հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում մինչև 23 տարեկան հասակը հաջողվեց մեկ առաջնության ընթացքում 6 գոլ հեղինակել: 1958 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Պելեն 6 գոլ խփել էր 17 տարեկան հասակում:
Բացի այդ Խամես Ռոդրիգեսը դարձավ առաջին խաղացողը, ով 2002 թվականից ի վեր մեկ աշխարհի առաջնության ընթացքում աչքի ընկավ 6 անգամ: