Յոշուա Կիմիհը կրկնեց լեգենդար Բեկենբաուերի նվաճումը
«Բավարիայի» պաշտպան Յոշուա Կիմիհը Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցեց 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը՝ ընդդեմ Նորվեգիայի (6:0):
Այդպիսով, 22-ամյա ֆուտբոլիստը կրկնեց Գերմանիայի հավաքականի նախկին լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերի նվաճումը:
Կիմիհը Գերմանիայի հավաքականի կազմում առանց փոխարինման է անցկացրել 21 խաղ անընդմեջ: Բեկենբաուերը դա արել էր 1973-1975 թվականներին:
Առաջին տեղում շարունակում է մնալ մեկ հանրահայտ գերմանացի պաշտպան՝ Բերտի Ֆոգտսը, որը 1968-1971 թվականների ընթացքում 34 խաղ անընդմեջ անցկացրել է առանց փոխարինման: