1360 դիտում
09:34 05-07-2014
Իսկ գուցե երբեմն մտածենք, թե ինչ ենք մենք տալիս «էս երկրին»․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Ընկերներիցս մեկն առաջարկել է Սփյուռքն անվանել «հիասթափարան»՝ հավանաբար, նկատի ունենալով, որ արտերկրում ապրող հայաստանցիները հաճախ են խոսում և գրում իրենց հիասթափությունների մասին՝ դրանք ներկայացնելով որպես արտագաղթելու պատճառ: Հայաստանում նույնպես շատ մարդիկ, երբ առնչվում են անօրինականությունների, կամայականությունների հետ, կամ գուցե կարծում են, որ իրենց հետ արդար չեն վարվել, ասում են ՝ «ես հիսաթափված եմ և կգնամ այս երկրից»:
Երբ մարդիկ ասում են՝ «ես հիասթափվել եմ էս երկրից» սովորաբար դա նշանակում է, որ մարդը «էս երկրից» սպասում էր ինչ-որ նյութական կամ գուցե հոգևոր բարիքներ, և քանի որ դրանք չի ստացել՝ հիասթափվել է: Իսկ գուցե երբեմն մտածենք, թե ինչ ենք մենք տալիս «էս երկրին», մեր հարազատներին, մեր ընկերներին, մեր հիմնարկին, ոչ թե նրանցից ինչ-որ բան պահանջենք և, չստանալու դեպքում, հիասթափվենք:
«Էս երկրից» հիսաթափվելու հաջորդ փուլը նեղանալն է, չարանալը և արտագաղթով սպառնալը: Գնում եք, գնացեք, Աստված Ձեզ պահապան, սպառնալս ո՞րն է: Ուզում եք ասել՝ եթե իմ ուզածով լինի, չե՞մ գնա: Իսկ ի՞նչ եք արել, որ Ձեր ուզածով լինի: Արել եք, Ձեր ուժերը չե՞ն պատել: Ուրեմն՝ ուրիշներին մի մեղադրեք, մի սպառնացեք և մի շանտաժեք Ձեր արտագաղթելով:
Հաճախ դրան արձագանքում են այսպես՝ եթե քեզ հետ այսպես վարվեին [դրան հետևում է սարսափելի բաների թվարկումը], դու էլ կարտագաղթեիր: Իմ պատասխանը դրան հակիրճ է՝ երբեք»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3666 դիտում
10:46 26-04-2017
Մեր երկրին (ոչ թե «էս երկրին») պետք է մտավոր վերնախավ. «Առավոտ»
3989 դիտում
10:43 16-10-2021
Այսօրվանից պետք է մտածենք, թե ինչ է լինելու 4 տարի հետո, երբ, բացառված չէ, խաղաղապահներն Արցախից գնան․ «Առավոտ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»