Հայաստանի հավաքականը ագրեսիվ էր գործում. Ֆաբիո Կապելլո
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն Հայաստանի հավաքականի հետ կայցած ընկերական խաղից հետո գոհ է մնացել իր սաների ելույթից:
« Հիանալի խաղ էր: Հայաստանի հավաքականը ագրեսիվ էր գործում: Հանդիպումն անցավ բարձր արագությունների ներքո և դա պետք է տղաների օգնի զգալ իսկական ֆուտբոլի ռիթմը: Հատկապես գոհ եմ, որ խուսափեցինք վնասվածքներից»,- հայտարարել է Կապելլոն: