Հայաստանի հավաքականը ձգտում է խաղալ արագ հարձակվողական ֆուտբոլ. Ֆաբիո Կապելլո
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն Հայաստանի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ բնորոշել է մրցակցին:
« Հայաստանի հավաքականին, որպես մրցակից ընտրել ենք գիտակցաբար: Այդ թիմը ներկայումս գտնվում է լավ մարզավիճակում և ձգտում է խաղալ արագ հարձակվողական ֆուտբոլ: Ստուգողական խաղերի համար ընտրել ենք այնպիսի մրցակիցների, որոնց խաղային առանձնահատկությունները առավելագույնս համընկնում են Մունդիալ-2014-ի խմբային փուլում մեր մրցակիցների հետ»,- Կապելլոյի խոսքերը մեջբերում է Championat.com-ը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում Ռուսաստանի հավաքականը մրցելու է Բելգիայի, Ալժիրի և Հարավային Կորեայի ընտրանիների հետ: