211652_close_icon
views-count1274 դիտում article-date 14:53 05-09-2014

Շնաձկները 9 անգամ ավելի հաճախ են սպանում տղամարդկանց, քան՝ կանանց. գիտնականներ

Ավստրալացի գիտնականները հաշվարկել են, որ շնաձկները 9 անգամ ավելի հաճախ են սպանում տղամարդկանց, քան՝ կանանց: Տղամարդկանց է բաժին ընկնում շնաձկների չհրահրված հարձակումների 84 տոկոսը և հարձակման հետևանքով մահվան դեպքերի 89 տոկոսը: Այս մասին գրում է The Telegraph-ը: Հետազոտության տվյալները, որում ներառվել է համայն աշխարհում կատարվող դիտարկումների վիճակագրությունը, պետք է այս շաբաթ հրապարակվեն Coastal Management պարբերականում: Հրապարակման նախօրեին պրոֆեսոր Դերիլ Մաքֆին խոստովանել է, որ հետազոտության արդյունքներն այնքան անսպասելի են եղել, որ նա հարկադրված է եղել վերստուգել դրանք: Նա ընդունել է, որ տղամարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում ջրում և ավելի մեծ ռիսկի տակ են: Շնաձկների զոհերի թվով աշխարհում առաջատարն Ավստրալիան է, ուր վերջին երեք տասնամյակների ընթացքում գրանցվել է շնաձկների 171 հարձակում, որոնցից 32-ն ունեցել են մահվան ելք: Հարավային Աֆրիկայում գրանցվել է 132 հարձակում և 28 զոհ, իսկ ԱՄՆ-ում՝ 769 հարձակում և միայն 25 զոհ: Պրոֆեսոր Մաքֆին հայտարարել է, որ ներկայումս շնաձկների հարձակման ամենամեծ ցուցանիշը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, սակայն այստեղ գրանցվել է մահվան ելքով դեպքերի ամենափոքր ցուցանիշը՝ ընդամենը 3.6 տոկոս: Պրոֆեսորը դա պայմանավորում է ամերիկյան ջրերում բնակվող շնաձկների փոքր չափերով, մինչդեռ Ավստալիայի ջրերում մեծ տարածում ունեն սպիտակ ու վագրային շնաձկները:

Նմանատիպ նյութեր