Ո՞վ է այն հայը, որ ամենադաժան թուրքից էլ դաժան է իրեն պահում հայերի հանդեպ
Ես Մարգար Եսայան կոչվածին հորդորեցի այնպես անել, որ չվարկաբեկվի մինչեւ վերջ, բայց, փաստորեն, մարդը չլսեց եւ շարունակում է վարկաբերվել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
Նրա խոսքով, Թուրքիայի խորհրդարանի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը իրեն ամենադաժան թուրքից դաժան է պահում հայերի հանդեպ:
«Ավելին՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու համար աչքի է ընկնում իր հիմար արտահայտություններով, թե իբր Էրդողանը մեզ լավություն է անում նաեւ մեդիա դաշտում: Թվիթերի աշխարհը քննադատում է նրան: Ես նրան հորդորեցի այնպես անել, որ չվարկաբեկվի մինչեւ վերջ, բայց փաստորեն մարդը չլսեց եւ շարունակում է վարկաբեկվել, օրինակ, վերջերս արած մի հայտարարությամբ, թե՝ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունից դեմոկրատ եւ ազնիվ, մաքուր քաղաքականություն աշխարհում գոյություն չունի:
Ինքը լինելով այդ երկրի քաղաքացի՝ կուսակցության, խորհրդարանի անդամ, հասկանում եմ, որ պարտավոր է պահել այդ երկրի շահերը, բայց ոչ այն խնդիրների հաշվին, որոնք վնաս են հասցնում Թուրքիայի ներքին քաղաքականությանը եւ ինքն իրեն»,- նշեց Արագած Ախոյանը: