211652_close_icon

Թուրքիան հայտնել է COP31 համաժողովը հյուրընկալելու ցանկություն

views-count985 դիտում article-date 22:27 07-11-2025
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտնել է, որ Թուրքիան առաջադրել է իր թեկնածությունը՝ հյուրընկալելու COP31 համաժողովը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել կամուրջի դեր՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում հարավի և հյուսիսի միջև։

Փոխնախագահ Յըլմազը Բրազիլիայի Բելեն քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի» 30-րդ կողմերի համաժողովի՝ COP30-ի շրջանակներում անցկացվող գագաթնաժողովին և հանդես է եկել նիստի բացման ելույթով։

«Կլիմայի փոփոխությունը այլևս պարզապես բնապահպանական խնդիր չէ․ այն դարձել է ավելի բարդ համաշխարհային մարտահրավեր, որը սպառնում է մինչ այժմ կայուն զարգացման նպատակների ուղղությամբ մեր ձեռքբերումներին։ Այս գլոբալ խնդրի հաղթահարումը հնարավոր է միայն ուժեղ միջազգային համագործակցության միջոցով։ Տասը տարի առաջ մենք միավորվել էինք ընդհանուր հույսերի և նպատակների շուրջ․ այսօր ժամանակն է այդ հույսերը վերածել գործնական արդյունքների»։

Յըլմազը նաև նշել է նաև, որ այս տարի Թուրքիայի խորհրդարանն ընդունել է երկրի առաջին «Կլիմայի մասին օրենքը»։

Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր