211652_close_icon

Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե

views-count2434 դիտում article-date 21:42 07-11-2025
Չնայած բանկային ծառայությունների լայնածավալ թվայնացմանը՝ մասնաճյուղերում հերթերի առկայությունը շարունակում է մնալ մարտահրավեր բոլոր բանկերի համար։ Ամիօ բանկը հետևողականորեն աշխատում է այս խնդրի լուծման և հաճախորդների սպասման ժամանակը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։

Բանկը, ամփոփելով իր գործունեության երկու տարին, հրապարակում է հաճախորդների սպասման միջին ցուցանիշը, որը կազմում է 12 րոպե։
Ամիօն նպատակ ունի այս ցուցանիշը հասցնել նվազագույնի՝ զարգացնելով թվային լուծումները և խրախուսելով գործարքների կատարումը AMIO Mobile հավելվածի միջոցով։

Հավելվածում հասանելի են գրեթե բոլոր բանկային ծառայությունները․ ընդամենը մի քանի րոպեում հնարավոր է դառնալ բանկի հաճախորդ, բացել հաշիվ, ստանալ անվճար թվային քարտ, գնել պարտատոմսեր, կատարել փոխանցումներ և տարբեր վճարումներ։

Իսկ ավանդատուների համար հավելվածում գործում են հատուկ տոկոսադրույքներ։ Ի դեպ, Ձեր՝ ամբողջովին անվճար թվային քարտին ամեն ամիս կարող եք ստանալ նաև 5% քեշբեք։ Առաջարկի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Ամիօ բանկը, որպես պրոգրեսիվ բանկ, շարունակում է զարգացնել թվային պրոդուկտները․ շուտով հավելվածում կլինեն նաև մի շարք նոր հնարավորություններ, որոնց շնորհիվ Ամիօ բանկի մասնաճյուղ այցելելը կդառնա ընտրություն, ոչ թե անհրաժեշտություն։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից




 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր