6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Կամչատկայի ափերի մոտ
Կամչատկայի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսի ավազանում այսօր՝ տեղական ժամանակով 14․56֊ին 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Բնակելի հատվածում ցնցումներ չեն զգացվել։ Զոհեր և ավերածություններ չկան։ Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնը։
Հիպոկենտրոնը գտնվել է 50 կմ խորության վրա, Ալեուտսկի շրջանի Նիկոլսկոյե գյուղից 56 կմ դեպի արևելք։