Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել
Այսօր Կամչատկայի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Կամչատկայի երկրամասի ԱԻՆ վարչության մամլո ծառայությունը։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 120 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Օզերնովսկի գյուղից 98 կմ հեռավորության վրա։ Բնակելի տարածքներում ցնցումները չեն զգացվել։
Ցունամի վտանգի մասին հայտարարություն, տուժածներ և ավերածություններ չեն գրանցվել։