2014 թվականի աշխարհի առաջնությունում լավագույն ռմբարկուն Կոլումբիայի հավաքականի հարձակվող Խամես Ռոդրիգեսն է, ով 4 խաղում խփել է 5 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում: 22-ամյա խաղացողը 15 հարված է կատարել մրցակիցների դարպասների ուղղությամբ:
Ամենամեծ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան [b]Մայքլ Բրեդլին[/b] է, ով 4 խաղում տեղաշարժվել է 54,7 կմ:
Ամենից շատ փոխանցումները կատարել է Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան [b]Խավիեր Մասկերանոն:[/b] «Բարսելոնա»-ի խաղացողը 4 խաղում կատարել է 364 փոխանցում` 88,3 % ճշգրտությամբ:
Առաջնության ամենահուսալի դարպասպահը համարվում է Կոստա Ռիկայի դարպասապահ [b]Կեյլոր Նավասը[/b]: Վերջինս 4 խաղում կատարել է 15 սեյվ և բաց թողել ընդամենը 2 գոլ:
[img]http://s020.radikal.ru/i710/1407/ba/2413c35e9e4a.png[/img]