Օգտակար հատկությունների հաշվառմամբ` ծիրանը կորիզավորների մեջ ամենաօգտակարն է ճանաչվել: Գիտնականները պարզել են, որ այն շատ օգտակար է ստամոքսաղիքային տրակտի, սիրտ-անոթային համակարգի համար, և նույնիսկ պաշտպանում է քաղցկեղի որոշ տեսակներից: Միաժամանակ նշենք, որ գաստրիտով ու խոցային հիվանդություններով, ինչպես նաև շաքարային դիաբետով հիվանդները պետք է ծիրանը զգուշությամբ ու խիստ չափավոր օգտագործեն:
Ծիրանի բաղադրության մեջ արծաթ, երկաթ, հանքային աղեր, ինսուլին ու А, В, С խմբերի վիտամիններ կան, ինչպես նաև կիտրոնա- , սալիցիլա-, գինե- ու խնձորաթթուներ: Իսկ ծիրանի մեջ առկա կարոտինի պարունակության բարձր մակարդակը պաշտպանում է թոքերի, ստամոքսի, կերակրափողի, միզապարկի քաղցկեղից: