Կիկե Սետյեն. Երեկ մեր գյուղում կովերի մոտ զբոսնում էի, իսկ այսօր մարզում եմ աշխարհի լավագույն խաղացողներին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կատալոնական ակումբում նշանակվելուց հետո նկարագրել է իր զգացողությունները:
«Երեկ մեր գյուղում զբոսնում էի կովերի նախիրի մոտ, իսկ այսօր ես ակումբում մարզում եմ աշխարհի լավագույն խաղացողներին: Ինձ համար սա ամենակարևորն է:
Առաջարկի վրա նույնիսկ հինգ րոպե էլ չեմ մտածել: Մտքովս անգամ չէր անցնի, որ «Բարսելոնան» ինձ կընտրի: Ես այդպիսի հարուստ ռեզյումե կամ բնութագրեր չունեմ: Ես պարզապես մինչև մինչև մարզիչ դառնալն եմ ապացուցել, որ այս փիլիսոփայությունն ինձ դուր է գալիս:
Եվ միակ բանը, որին ես հասել եմ, այն է, որ իմ նախորդ թիմերը լավ ֆուտբոլ էին ցուցադրում: Չգիտեմ, բավարար է արդյոք դա, որպեսզի ինձ նման հնարավորություն տային: Բայց ես շնորհակալ եմ», ասել է Սետյենը: