Մարտակերտի շրջանում ԵԱՀԿ պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի
ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հուլիսի 2-ին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրականացրել է հերթական դիտարկումը:
Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուիսային ուղղությամբ անցկացված դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Պետեր Սվեդբերգը և Իրժի Աբերլեն:
Հակառակ կողմում դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը:
Դիտարկումն անցել է առանց միջադեպերի: