Շփման գծում ԵԱՀԿ դիտարկումն առանց միջադեպերի է անցել
Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի ուղղությամբ ԵԱՀԿ դիտորդների կողմից իրականացված դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն, Եբվգենի Շարովը և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ Մարկուս Ուիդմերը:
Ադրբեջանական կողմից դիտարկկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական խրիստո Խրիստոֆը և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, Թունջայ Սևիմը: