211652_close_icon
views-count1186 դիտում article-date 15:49 30-06-2014

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. վարժանքներ մարզերում և ուսուցում ճամբարում

Հունիսի 30-ին ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին: Նա նաև նշեց Լոռու մարզի <<Գուգարք>> մանկական և երիտասարդական ճամբարում ԱԻՆ աշխատակիցների կողմից իրականացված առաջին բուժօգնության դասընթացների և գետանցումների կազմակերպման մասին: Նախարարին զեկուցվեց նախարարության աշխատակիցների` Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում դոնորագրման գործընթացի, մարզերում վետերանների խորհուրդների ստեղծման, ինչպես նաև սեպտեմբերի 4-ին` ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքների մասին: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայության և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման մասին: Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը նաև զեկուցեց Գյումրիում տեղի ունեցած Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմի INSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման 36-ժամյա վարժանքների մասին: Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը «Փրկարար ծառայության գնդապետ» կոչում շնորհեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի` թոշակի անցած հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Էդվարդ Ռաֆիկի Խաչիկյանին:

Նմանատիպ նյութեր