211652_close_icon
views-count4961 դիտում article-date 13:03 25-07-2014

ՀՀ ԱԻՆ-ը Հանքավանի «Զեփյուռ» մանկական ճամբարում երեխաների համար կազմակերպեց առաջին բուժօգնության դասընթացներ

Հուլիսի 14-15-ը ՀՀ ԱԻ նախարարությունը Կոտայքի մարզում գտնվող Հանքավանի «Զեփյուռ» մանկական ճամբարում ամառային հանգիստն անցկացնող երեխաների համար կազմակերպել էր առաջին բուժօգնության դասընթացներ: Դասերը վարել են ՀՀ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանը, նույն վարչության աղետների բժշկության բաժնի պետ Նունե Ադամյանը և Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի առաջին բժշկական օգնության բաժնի ավագ հրահանգիչ Հերմինե Նավասարդյանը: Երկօրյա դասընթացին մասնակցել է 370 երեխա: Նրանք ակտիվ էին դասընթացների թե տեսական, թե գործնական պարապմունքներին ու մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում մատուցվող նյութերի, առաջին բուժօգնության կազմակերպման և ցուցաբերման հարցերի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր