ԱԻՆ-ում անցկացվել է Ռադիոկապի միջոցների օգտագործման կարգի ուսուցում
ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանի հանձնարարականով, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, անց է կացվել դասընթաց ռադիոկապի միջոցների օգտագործման կարգի ուսուցման վերաբերյալ: Տեսակոնֆերանսին մասնակցել են Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ներկայացուցիչները:
Կարևորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներում՝ դասընթացը նպատակ ունի կատարելագործել կապի սարքավորումների օգտագործման հմտությունները։