12355 դիտում
00:12 29-06-2014
Դիլիջանում ՊՆ գլխավոր շտաբի խմբի պետը, շրջանցելով կովին, Mercedes-ով վթարի է ենթարկվել և հայտնվել սեփական տան բակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հունիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի բնակիչ 51-ամյա Դավիթ Օթարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 92-րդ կմ. հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հարևանությամբ գտնվող սեփական տան բակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Օթարյանն ու նրա ուղևորուհին` Երևանի բնակիչ` 23-ամյա Տիգրանուհի Օթարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Դիլիջանի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Դիլիջանի ոստիկանության օպերատիվ խումբը` Դիլիջանի ոստիկանապետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ: ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ վարորդն ու ուղևորը հայր ու աղջիկ են, իսկ վարորդը աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբում` որպես խմբի պետ, կոչումով գնդապետ է, այդ իսկ պատճառով վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են նաև ռազմական ոստիկանություն, որտեղից կարճ ժամանակում ժամանել են Իջևանի ռազմական ոստիկանության ծառայողները: Վերջիններիս դեպքի վայրում օգնում էին Աբովյանի ռազմական ոստիկանության աշխատակիցները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2 ժամից ավելի է պահանջվել միչև ժամանել են ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության քննիչներն, ովքեր ռազմական ոստիկանության աշխատակիցների արած 30 րոպեանոց աշխատանքը կատարել են 1.5 ժամից ավելի:
Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառը եղել է փողոցով անցնող խոշոր եղջերավոր անասունը: Վարորդը, նկատելով կովին, փորձել է շրջանցել ու չի կարողացել կառավարել ավտոմեքենան, որից հետո տեղի է ունեցել վթարը:
Ի դեպ` նշված հատվածում բացակայում են ճանապարհը կարգավորող նշանները, իսկ բնակիչներն էլ ասում են, որ բազմաթիվ անգամներ այս հարցով դիմել են Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, ով անհոդաբաշխ պատասխաններ տալուց բացի` սառը հայացքով նայել է բնակիչներին և ասել. «Ֆինանս չունեմ այդ նշանները դնելու համար: Թող շոֆեռները ըտենց էլ յոլլա էթան»:
Նախնական տվյալներով՝ Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 800.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 44.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18754 դիտում
10:06 02-10-2015
Տավուշի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետը. նրան տեղափոխել են հիվանդանոց