211652_close_icon
views-count4532 դիտում article-date 18:52 28-06-2014

Ավտովթար Երևանում. «Իմպերիա» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Fiat մակնիշի 03 SO 463 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում` «Իմպերիա» ռեստորանային համալիրի մոտ բախվել է մայթեզրի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներին վարորդը ասել է, որ ինքը մենակ է եղել, բժշկի կարիք չունի: Տեսուչի հարցին` ո՞ւնի վարորդական իրավունքի վկայական, վարորդը պատասխանել է՝ ունեմ, բայց մոտս չի: Նախնական տվյալներով՝ Fiat մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 800.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 22.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր