68754 դիտում
11:24 28-01-2019
Խոշոր ավտովթար ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» «Պարտեզ» ռեստորանային համալիրի դիմաց. բախվել են քննիչի BMW-ն ու Нива-ն. Нива-ն գլխիվայր շրջվել է. վարորդը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնի խճուղում՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Արամուս գյուղի բնակիչ՝ 37-ամյա Մհեր Վարդանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ND 319 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Մենդիկյանի վարած BMW 525 մակնիշի 01 RP 050 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն գլխիվայր շրջվել է, իսկ ուղևոր՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Մկրտիչ Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության. պարզվեց, որ BMW-ի վարորդ Ն. Մենդիկյանը եղել է սթափ, իսկ Նիվայի վարորդ Ն. Վարդանյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը։
Պարզվել է նաև, որ Մ. Վարդանյանը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Նրա մոտ վարորդական իրավունքի վկայական չի եղել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներից Ն. Մենդիկյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+