211652_close_icon
views-count1147 դիտում article-date 21:42 27-06-2014

Իտալական ֆուտբոլը մահացել է. Ռայոլա

Իտալիայի հավաքականի և «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելլիի գործակալ Մինո Ռայոլան պաշտպանել է իր հաճախորդին, ում շարունակում են մեղադրել 2014 թվականի աշխարհի առաջնությունում վատ մրցելույթների համար: Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը և դուրս մնաց մրցաշարից: « Շատ հեշտ է մեղադրել Բալոտելլիին: Հեշտ չէ ներկայացնել մի երկիր, որտեղ ֆուտբոլը մահացել է: Քաղցկեղը, որը տարածվել է ամբողջ երկրում, հասել է նաև ֆուտբոլին: Ոչ ոք պատրաստ չէ իր վրա վերցնել պատասխանատվությունը: Որևէ մեկը լրջորեն մտածում էր, որ Իտալիայի ընտրանին կարող է հաղթե՞լ աշխարհի առաջնությունում, իսկ ինձ այդ ֆիասկոն ամենևին չզարմացրեց: Եթե իտալական ակումբները Եվրոպական մրցասպարեզում ոչինչ չեն կարողանում հաղթել, ապա հավաքականը ոչ մի հրաշք չի կարող գործել: Չեմ ցանկանում ոչ ոքին դատել, սակայն Պրանդելլին պարտողական տակտիկա ուներ: Ինչպե՞ս կարելի է հաղթել 1 հարձակվողով: Նույնիսկ Կոստա Ռիկայի հավաքականը իր կազմում երեք հարձակվող ունի: Բալոտելլին ընկճված է և գտնվում է դպերեսեիայի մեջ: Միայն «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին պաշտպանեց նրան, իսկ ֆուտբոլի ֆեդերացիան լռում է: Նա ոչ մեկին չի մեղադրում և ճնշված է, քանի որ չկարողացավ ցուցադրել իր տաղանդը»,-ասել է Մինոլան:

Նմանատիպ նյութեր