696 դիտում
18:53 27-06-2014
Կիրականացվեն երեխաների առողջության պահպանման նոր ծրագրեր
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Ահրենսին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիաննա Հովակիմյանին։
Ողջունելով հյուրերին, Արմեն Մուրադյանը կարևորեց մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք առանցքային նշանակություն ունեն նախարարության համար։ Շեշտվեց, որ կարևոր այս ոլորտը գտնվում է երկրի նախագահի ուշադրության ներքո։
«Մանկան մահացության ցուցանիշները Հայաստանում նվազել են, սակայն նպատակ ունենք ավելի լավ արդյունքների հասնել։ Մենք մեծապես կարևորում ենք նաև մանկական հիվանդացության նվազեցման ու ճիշտ սնուցման հարցերը և բարձր ենք գնահատում մեր համագործակցությունն այս ոլորտում»,-ասաց նախարարը։
Հենրիետ Ահրենսն ընդգծեց, որ Հայաստանի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը շատ արդյունավետ է և վստահեցրեց, որ այն ավելի կամրապնդվի։ Նաև նշեց, որ Հայաստանում մանկական մահացության ցուցանիշները նվազել են համակարգված ծրագրերի շնորհիվ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն անդրադարձավ համատեղ ընթացիկ և ապագա ծրագրերին։ Նշեց, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ նախատեսվում է Հայաստանում իրականացնել նեոնատալ ծառայության բարելավման ծրագիր։ Այնուհետև քննարկվեցին «Ցորենի ալյուրի հարստացում միկրոտարրերով և վիտամիններով» օրենքի նախագծին, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանն ուղղված նախատեսվող ծրագրին վերաբերող և այլ հարցեր։
Հենրիետ Ահրենսը տեղեկացրեց, որ մշակման փուլում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության 2016-2020թթ. հնգամյա պլանը։ Այդ առթիվ Հայաստան կժամանի փորձագետը` տեղում մեր մասնագետների հետ կազմելու առողջապահական բաղադրիչը։
Կարևորելով իմունականխարգելման ազգային ծրագրի արդյունքները` Արմեն Մուրադյանն առաջարկեց շարունակել և ընդլայնել աջակցությունը` նկատի ունենալով, որ նախարարությունը ստանձնել է զինակոչիկների պատվաստումների կատարումը քաղաքացիական պոլիկլինիկաներում։ Ալյուրի հարստացման ծրագրի հետ կապված Արմեն Մուրադյանը նշեց, որ օրենքի նախագիծը շահագրգիռ տարբեր գերատեսչությունների հետ քնարկումների փուլում է։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկվեց նաև «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխման նպատակով փոփոխություններ կատարելու հարցը։
Հենրիետ Ահրենսը նշեց, որ դա շատ զգայուն և նուրբ հարց է` առաջարկելով իրենց փորձագետների աջակցությունը։ Ընդունելով նախարարի հրավերը` նույն օրը նա մասնակցեց օրենքի նախագծի հանրային քննարկմանը։
Հանդիպմանը մասնակցեցին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը և Արման Բաբլոյանը։
Նմանատիպ նյութեր
952 դիտում
10:40 16-09-2014
Սահմանամերձ համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am