211652_close_icon
views-count4156 դիտում article-date 17:34 06-08-2026

Ողբերգական դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. տրակտորով աղբը հրելիս այն լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. քաղաքացիներն ու փրկարարները մեծ դժվարությամբ նրան դուրս են բերել ու մոտեցրել շտապօգնությանը. ճանապարհին արձանագրվել է նրա մահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրից աշխատակցին աղբակույտի տակից դուրս են բերել, ապա մոտեցրել շտապօգնությանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղբավայրում աշլատանքներեր կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել ու այն լցվել է աշխատակցի վրա։ Տեղում աղբավայրի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնությանը։

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, ցավոք ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «աշխատանքային կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Է.-ն է։

Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր