211652_close_icon
views-count607 դիտում article-date 14:22 07-08-2026

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրի շենքի տանիքին ծածանվող բզկտված եռագույնը ԲԴԽ նախագահի հանձնարարականով 1 ժամվա ընթացքում փոխարինվեց նորով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրի վարչական շենքի տանիքում տեղադրված բզկտված եռագույնի մասին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 7-ին, արդեն դրոշն ամբողջությամբ փոխարինվել էր նորով, ինչը երեկ՝ հրապարակումից 1 ժամ անց, հանձնարարական էր տվել Բարձրագույն դատական խորհրդի Արթուր Աթաբեկյանի կողմից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակցին անարգանքի սյունին էր գամել, ով իր աշխատասենյակում եռագույն դրոշը «շպրտել» էր մի կողմ, ինչն արդարացիորեն առաջացրել էր վարչապետի զայրույթը։

Օգոստոսի 6-ին ականատես էին եղել, թե ինչպես էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրի շենքի տանիքին ծածանվում բզկտված եռագույնը։

Գուցե Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը մի «հրովարտակ» արձակեր ու պարտավորեցներ դատարանի նախագահին արագ բզկտված եռագույնը փոխարինեին նորով, հակառակ դեպքում, «սատանայի ականջը խուլ», եթե հանկարծ վարչապետ Ն. Փաշինյանն այդ կողմերով անցներ ու տեսներ դրոշի վիճակը, հաստատ դատարանի նախագահը կհայտնվեր անհարմար իրավիճակում։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր