Աշտարակի դատարանի դիմաց, որտեղ ստեղծվել էր ավտոմեքենաների «գերեզմանոց» ու տիրում էր գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, պատասխանատուները վերջապես տարածքը բերեցին նախկին տեսքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հուլիսի 10-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրի դիմաց տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակի մասին, որտեղ կայանված էին մեծ թվով ճանապարհատրանսպորտային պատահարների ու վրաերթերի հետևանքով, այդ թվում՝ ողբերգական, տեղափոխված ավտոմեքենաներ, ինչը բնակիչների մոտ արդարացիորեն զայրույթ էր առաջացրել, քանի որ որոշ քաղաքացիներ գիշերային ժամերին այդ տարածքը վերածում էին պետքարանների ու իրենց բնական կարիքներն էին հոգում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի համագործակցության արդյունքում այսօր՝ օգոստոսի 6-ին, բոլոր ավտոմեքենաները տեղափոխվել են այլ վայր, ինչից հետո Աշտարակի քաղաքապետ Թ․ Շահվերդյանի հանձնարարականով այդ հատվածում կատարվելու են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի տեղացիներ ասում էին․
«Վերջապես տարածքն ազատագրվեց այդ վատ հիշողություններ բերող, որոշ դեպքերում՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաներից։ Շատ վատ վիճակ էր, չհաշված գարշահոտը։ Մարդիկ իրենց բնական կարիքներն էին հոգում՝ չմտածելով, որ իրենց քայլն անընդունելի է։ Երկար ժամանակ ում ասես դիմում էինք, որպեսզի այդ ամենը վերացնեն, սակայն միայն խոստումներ էին տալիս։ Լավ է, էսօր տեսանք, թե ինչպես մի քանի ավտոքարշակներով ժամանեցին ու էդ ամենը տարան։ Հիմա արդեն կարող ենք հանգիստ շունչ քաշել, որ վերջապես սայլը տեղից շարժվեց»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ՝ գրեթե ամեն օր, ահազանգեր էինք ստանում Աշտարակ քաղաքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն ու զայրացած իրենց խոսքն էին ուղղում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության Աշտարակի դատարանի պատասխանատուներին՝ ասելով, որ դատարան մտնելուց տպավորություն էր ստեղծվում, թե ոչ թե դատարան են մտնում, այլ ավտոմեքենաների գերեզմանոց։
Հուլիսի 9-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. «Աշտարակի դատարան ես մտնում, թվում է, թե ոտք ես դնում կամ ավտոմեքենաների գերեզմանոց, կամ ավտոմեքենաների ջարդոնի արտադրամաս, իսկ վերջին օրերին էլ՝ զուգարան, քանի որ, երբ մութն ընկնում է, մի քանի անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են մարդիկ իրենց բնական կարիքները հոգում դատարանի առջև՝ մոտ 40 մետր հատվածում տեղադրված մահվան ելքով ավտովթարների, վրաերթերի և մարմնական վնասվածքների հետևանքով բերված ավտոմեքենաների տարբեր հատվածներում։
Այն, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն իր աշխատակազմով Աշտարակը ծաղկեցնում է, ակնհայտ է։ 24-ժամյա ռեժիմով քաղաքապետն իր թիմով բարեկարգում է Աշտարակը, ավելացնում խաղահրապարակներն ու կանաչ գոտիները, ինչը նաև գրավում է զբոսաշրջիկներին, բայց որ քաղաքի գլխավոր փողոցներից մեկում, դատարանի դիմաց, նման հակասանիտարական պատկեր է, չգիտենք, թե որ կառույցին դիմենք։ Դա պետք է մտահոգի նաև դատարանի նախագահին։ Հիմա չգիտենք, թե որ կառույցին դիմենք, որ այս պատկերը վերացնեն Աշտարակից»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի