211652_close_icon
views-count949 դիտում article-date 16:15 17-07-2026

«ԿԱՆՉ» և «ԴԵՊԻ ԼՈւՅՍ» երգչախմբերը Քոբուլեթիի միջազգային փառատոնում արժանացել են ամենաբարձր մրցանակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում գործող (տնօրեն Սոնա Դավթյան),  ՀՀ ԿԳՄՍՆ գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի (տնօրեն Տիգրան Բալոյան, կենտրոնի գեղարվեստական ղեկավար, Վաստակավոր մանկավարժ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Սամվել Բալոյան)  «ԿԱՆՉ» և «ԴԵՊԻ ԼՈւՅՍ» միացյալ երգչախումբը հուլիսի 12-ին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում մասնակցել է «Նարնջագույն Քոբուլեթի» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել Գլխավոր մրցանակին (Գրան պրիի):

Ժյուրիի կողմից ստացանք նաև հուշանվերներ: Փառատոներին միացյալ երգչախումբը մասնակցում է նաև օնլայն տարբերակով:

Փառատոնին մասնակցում էին Վրաստանից, Բելոռուսիայից, Ղազախստանից, Ռուսաստանից,  Ուկրաինայից, Կիպրոսից, ԱՄԷ-ից և այլ երկրներից:

«Շատ գեղեցիկ փառատոն էր, շատ հավանեցին մեր ելույթը, չդադարող ծափահարություններ և ամենակարևորը՝ Գլխավոր մրցանակ: Երեխաները երգում,նվագում էին նաև հյուրանցում հանգստացողների համար: Նրանք նույնպես մոտենում էին մեզ և հիացած գովեստի խոսքեր ասում մեր երեխաներին, իսկ ծովն ու հիասքանչ բնությունը համեմված մեր մրցույթ-փառատոնին մեզ պարգևեցին աննկարագրելի բերկրանք»,- իր խոսքը եզրափակեց երգչախմբերի գեղարվեստական ղեկավար՝ Վարդուհի Խաչատրյանը:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր