Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրի շենքի տանիքում ծածանվում է բզկտված եռագույնը․ ի՞նչ է մտածում Բարձրագույն խորհրդի նախագահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակցին անարգանքի սյունին գամեց, ով իր աշխատասենյակում եռագույն դրոշը «շպրտել» էր մի կողմ, ինչն արդարացիորեն առաջացրել էր վարչապետի զայրույթը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 6-ին, ականատես ենք եղել, թե ինչպես է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրի շենքի տանիքին ծածանվում բզկտված եռագույնը։
Գուցե Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը մի «հրովարտակ» արձակի ու պարտավորեցնի դատարանի նախագահին արագ բզկտված եռագույնը փոխարինեն նորով, հակառակ դեպքում, «սատանայի ականջը խուլ», եթե հանկարծ վարչապետ Ն. Փաշինյանն այդ կողմերով անցնի ու տեսնի դրոշի վիճակը, հաստատ դատարանի նախագահը կհայտնվի անհարմար իրավիճակում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։