211652_close_icon
views-count2505 դիտում article-date 17:55 16-11-2016

Մեկնարկեց «Արվեստը բոլորի համար» կրթական նախագիծը. ծրագրեր կիրականացվեն մանկատների, հաշմանդամություն ունեցող երեխաների և այլ խմբերի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ռոստելեկոմը» Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ մեկնարկում է «Արվեստը բոլորի համար» համատեղ նախագիծը, որի շրջանակներում կրթական ծրագրեր կիրականացվեն խնամքի կենտրոնների, մանկատների, հաշմանդամություն, զարգացման խնդիրներ ունեցող երեխաների, այլ խմբերի համար։ Նոյեմբերի 16-ին թանգարան այցելեց Վանաձորի մանկատան երեխաների առաջին խումբը։ Նրանց համար անցկացվեցին երկու ծրագրեր՝ «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և «Իմ տունն իմ ամրոցն է»։ Կրթական ծրագրերը Ռուսական արվեստի թանգարանում մշակվել են թանգարանագետ-մանկավարժների, հոգեբանների և արվեստաբանների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպատակ ունենալով առավել ինտերակտիվ ու մատչելի դարձնել արվեստի ընկալումը երեխաների համար։ Մասնագետներն, առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության միջազգային փորձով, նախադպրոցականներին և դպրոցականներին առաջարկում են ծանոթանալ թանգարանի մշտական ցուցադրությանը ոչ միայն դասական էքսկուրսիաների, այլև ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաների և արվեստին նվիրված դաս-էքսկուրսիաների միջոցով: Դրանք միտված են զարգացնելու երեխաների ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, տեսողական հիշողությունը, ինչպես նաև հարստացնելու կերպարվեստի վերաբերյալ գիտելիքներն ու բառապաշարը, գեղեցիկի նրանց ընկալումը, գեղագիտական զգացողությունը: «Համոզված եմ՝ արվեստի ընկալումն ու շփումը երեխաները պետք է սկսեն դեռ մանկուց, և մեր պարտքն է աջակցել, որպեսզի բոլոր երեխաներին հասանելի դառնան նման ծրագրերը»,-նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Ծրագրերի և աշխատանքների առավել արդյունավետ իրականացման համար «Ռոստելեկոմի» կողմից թանգարանին են տրամադրվել նաև անհրաժեշտ սարքավորումները՝ պրոյեկտոր, էկրան, այլ։ Թանգարանի աշխատակազմի կողմից մշակված կրթական ծրագրերը հինգն են՝ «Իմ տունն իմ ամրոցն է», «Տարվա եղանակները», Կենդանաբանական այգի», «Կռահիր նկարը», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և անցկացվելով 2015թ․ մարտից՝ բավական մեծ հետաքրքրություն են վայելում՝ թանգարանում հյուրընկալելով ամսական շուրջ 350 դպրոցահասակ և նախադպրոցական հաստատությունների երեխաների։ Հավելենք, որ «Ռոստելեկոմի» անվճար WiFi հասանելիությամբ թանգարանն ապահովվել էր դեռ ամռանը և հետագայում նախատեսվում է ընդլայնել համագործակցությունն ու համատեղ իրականացվող նախագծերի շրջանակը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր