Ողբերգական ավտովթար՝ Երևանում. Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն (Վիշկա) և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահացել. նրա մարմինը դուրս բերելու համար ժամանել են հատուկ փրկարարներ. մեկ այլ մեքենայի վրա էլ ցուցանակն է ընկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Գայի պողոտա - Բաղյան փողոցի խաչմերուկում բախվել են «Kia»-ն (Վիշկա) և «Hongqi»-ն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia»-ն կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում և տեղում մահացել է։
Նրա մարմինը դուրս բերելու համար ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով ճանապարհին տեղադրված ցուցանակը կոտրվել և ընկել է կայանված մեկ այլ «Kia»-ի վրա։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նաև բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական վթարը։ Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։