3971 դիտում
21:59 21-05-2020
Ջորջո Կյելինի. Հիանում եմ Սուարեսի օյինբազություններով. ես էլ եմ խաղադաշտում ինձ շան որդու պես պահում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին հիշել է 2014թ. աշխարհի առաջնության այն դրվագը, երբ «Բարսելոնայի» և Ուրուգվայի հարձակվող Լուիս Սուարեսը կծեց նրանը:
«Ճիշտն ասած, ես հիանում եմ նրա օյինբազություններով: Առանց դրանց Սուարեսը սովորական խաղացող կլիներ:
Այդ օրը՝ 2014թ. աշխարհի առաջնությունում, արտառոց ոչինչ տեղի չունեցավ: Ես գրեթե ամբողջ խաղը պահում էի Կավանիին, և մենք չէինք զիջում մեկ-մեկու:
Հանկարծ ես զգացի, որ ուսս կծեցին: Ահա և վերջ, դա էր ամբողջ պատմությունը: Այդպիսին է նրա ռազմավարությունը խաղադաշտում: Բայց կարելի է ասել, որ այդպիսին է նաև իմ ռազմավարությունը:
Մենք Սուարեսի հետ նման ենք, ինձ դուր են գալիս նման հարձակվողները: Խաղից մի երկու օր անց ես նրանց զանգահարեցի, սակայն նա ներողություն խնդրելու կարիք չուներ: Ես էլ եմ ինձ խաղադաշտում շան որդու պես պահում և հպարտանում եմ դրանով:
Օյիններն ու որոշակի մարզական չարությունը՝ այդ ամենը խաղի մասն են: Ես դա չէի համարի կեղծիք: Պետք է հնարամիտ լինել՝ մրցակցին հաղթելու համար», գրել է Կյելինին իր ինքնակենսագրականում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1736 դիտում
16:32 27-06-2014
ՖԻՖԱ-ն չափազանց խիստ պատժամիջոց է կիրառել Սուարեսի նկատմամբ. Ջորջո Կյելինի
8180 դիտում
17:38 08-03-2018
Ջորջո Կյելինի. Պատմականորեն «Տոտենհեմին» միշտ մի բան պակասում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2938 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2317 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2284 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի