Ջորջո Կյելինի. Պատմականորեն «Տոտենհեմին» միշտ մի բան պակասում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Անհավանական ստացվեց խաղը: Շատ ծանր էր, մենք դա հասկանում էինք խաղից առաջ: Բայց մենք հավատում էինք հաղթանակին:
Մենք գիտեինք, որ «Տոտենհեմում» հիանալի խաղացողներ շատ կան, դա փայլուն թիմ է, բայց մենք նաև գիտեինք, որ նրանք ամեն խաղում իրենց դարպասների մոտ գոլային պահեր են թողնում:
Այն, որ «Տոտենհեմը» դուրս թռավ, դա պատմականորեն է: Նրանք նորից բազմաթիվ պահեր ստեղծեցին, սակայն վերջում նրանց միշտ ինչ որ բան չի հերիքում:
Մենք հավատում ենք պատմությանը: «Ռեալ»-ՊՍԺ խաղում երևում էր, թե որքան կարևոր է պատմությունը, որքան կարևոր է փորձը: Մենք հաղթեցինք մեր վարպետության ու փորձի շնորհիվ», ասել է Կյելինին: